«Բնությունն անսահման է»․ Երևանի քաղաքապետարանուն քննարկում է տեղի ունեցել
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․
«Երեկ Երևանի քաղաքապետարանում կայացավ #savetreesyerevan քաղաքացիական շարժշան անդամների հանդիպումը փորձագետների հետ։ Շատ ակտիվ քննարկում էր, որի ընթացքում տարբեր տեսանկյուններից՝ հանրային առողջության, բնապահպանության, կենսաբազմազանության, ճարտարապետության, քաղաքաշինության և ծառաբանության ներկայացվեցին ծառերի փոխարինման ծրագրի բացերը և առաջացած անկառավարելի ռիսկերն ու վնասները։ Ներկայացվեցին նաև 5 միջազգային փորձագետների եզրակացություւնները, որոնք քիչ հետո կհրապարակեմ։ Շնորհակալ եմ, Ֆրանսիայի լանդշաֆտային ֆեդերացիայի նախագահ (2008-2011), Գյուղատնտեսական արժանիքների շքանշանի ասպետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական խորհրդի անդամ (2017-2022), «Paysagir» և «PaysSages» ասոցիացիաների նախագահ՝ Միշել Պենային, Եվրոպական արբորիստների սսոցիացիայի անդամ, ծառերի խնամքի և փորձաքննության «Առողջ անտառ» կենտրոնի տնօրեն, գ.գ.թ.՝ Սերգեյ Պալչիկովին, ՌԴ կառավարությանն առընթեր «ՌԴ քաղաքներում ջրային և կանաչ կմախքների հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ, ավելի քան 300 կանաչ գոտիների ստեղծման մասնագիտական խմբի ղեկավար, ճարտարապետ, քաղաքաշինարար՝ Դաշա Տոլովենկովային, Ղազախսանի կանաչապատման ասոցիացիայի փորձագետների խորհրդին և ասոցիացիայի նախագահ, այգեշինության ճարտարագետ՝ Տատյանա Անտոնենկոյին և Ուզբեկստանի լանդշաֆտային արվեստի ասոցիացիայի նախագահ, մշակութաբան, լանդշաֆտային դիզայներ՝ Տատյանա Յուգային՝ Երևանի կանաչ ֆոնդին աջակցելու և մեր թիկունքին ամուր կանգնելու համար։ Բնությունն անսահման է։ ՄԵՆՔ մերն ենք պաշտպանում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա