
Մենք ձգտում ենք կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը. Փաշինյան
«Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ:
«Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի»,- ասել է Փաշինյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ՀՀ կառավարության կայքում։