Թուրքիայում ճոպանուղին վթարվել է
Թուրքիայի հարավում գտնվող լեռնային շրջանում, Անթալիա քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա, ուղևորներին տեղափոխող ճոպանուղին երեկ բախվել է մետաղական կոնստրուկցիայի, ինչի հետևանքով երկու մասի է բաժանվել։
Բանն այն է, որ ընթացքի ժամանակ ճոպանուղու համակարգի մաս կազմող մի սյուն պոկվել է ու հարվածել խցիկներից մեկին։ Վթարի հետևանքով սարսափահար ութ ուղևորներն ընկել են ներքևի ժայռոտ բլրի լանջին:
«Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ, մեկ ուղևոր զոհվել է, յոթը վիրավորվել, ևս 200 մարդ մնացել է օդում՝ այլ խցիկներում։
Եվրոնյուզը գրում է, որ մահացածը 54-ամյա թուրք տղամարդ է։ Վիրավորներից վեցը Թուրքիայի քաղաքացիներ են, որից երկուսը երեխաներ, մեկը՝ Ղրղզստանի։
Դեպքի վայր են ժամանել ուղղաթիռներ, կռունկներ և հարյուրավոր փրկարարներ՝ տարհանելու օդում խցիկների մեջ մնացած մարդկանց։ Նրանց թվում կան երեխաներ . տեղացիների և օտարերկրացի զբոսաշրջիկներ։
Փրկարարներն աշխատում են զառիթափ տարածքում, քամին խանգարում է նրանց աշխատանքին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան