«Ազգը»՝ միջազգային օլիմպիադաների մասին. Մեդալի հակառակ կողմը
«Ազգը» հարցադրում է, թե՝ ինչպե/ս է որոշվում միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակցության հարցը, ինչպե՞ս են առանձնացվում, զատվում ու պատրաստվում «մեր երկրի անունը դրսում մշտապես բարձր պահող դեռահասներն ու պատանիները»։
«Պարզվում է՝ ամեն բան այդքան էլ պարզ չէ։ Խնդիրներն ու խժդժություններ լինում են միշտ՝ տարբեր թեմաներով։ Բայց ամենից հետաքրքիր հանգամանքն այն է, որ միջազգային օլիմպիադայից մեդալ բերած աշակերտը պետությունից ստանում է պարտադիր զորակոչի տարկետման իրավունք։
Թեման դուրս կմնար նաեւ մեր տեսադաշտից, եթե չլիներ ծնողներից մեկի վրդովմունքն ու ահազանգը։
Ըստ Azg.am-ին փոխանցածի՝ ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողները (անունն ու ազգանունը չենք հրապարակում) տակնուվրա են արել օլիմպիադայի կազմակերպման ամբողջ ընթացքը, տարբեր դռներ թակել ու հասել նրան, որ միջազգային օլիպիադայի ընտրությունը չեղարկվի ու կազմկակերպվի նորը։
Տեղեկությունը մի քանի աղբյուրից ճշտելու համար Azg.am-ը զրուցեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի՝ նախորդ՝ 2023-ի մեդալակիրից մեկի՝ Կամոյի մայրիկի հետ: Տիկին Արաքսյան պատմեց՝ որդին այս տարի եւս մասնակցել էր ուղեգիր ստանալու մրցույթին եւ հաղթահարել այն: Կարճ ժամանակ անց սակայն անակնկալի են եկել՝ ֆիզմաթ դպրոցից տեղեկացրել են՝ նախորդը չեղյալ են համարում ու հայտարարում նորն անցկացնելու մասին: «Տղաս տհաճությամբ մասնակցեց նոր մրցույթին… Սթրես է, լարվածություն է։ Որդիս կրկին հաղթահարեց շեմն ու ապացուցեց, որ արժանի է ընդգրկվել թիմում։ Դրանից հետո ոչ մի տեղեկություն չունեմ, թե ինչ, ինչպես․․․»։
Մեզ փոխանցածով՝ 12-րդ դասարանի վերոնշյալ աշակերտը մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադայում անգամ դիպլոմ չի շահել ու զրկվել է Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելու իրավունքից։ Ամեն դեպքում, աշակերտը մասնակցել է միջազգային օլիմպիադայի մեկնելու համար անցկացվող մրցույթին։ (Դա էլ հարց է՝ ինչպե՞ս կամ ներքին ի՞նչ կանոնով ու օրենքով։ Բարոյակա՞ն գուցե։)
Նոր մրցույթ կազմակերպվել է, բայց աշակերտն այդպես էլ բավարար միավորներ չի հավաքել։ Մաթեմատիկայի օլիմպիադայի ուղեգրի առաջին մրցույթը կազմակերպել ու իրականացրել էր հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը։ Ֆիզմաթի աշակերտի ծնողները բողոքել էին, թե Գոգյանն է իրենց երեխայի անհաջողությունների պատճառը։
Գուցե ԲՈԿ-ի նախկին ղեկավարն իսկապե՞ս խոչընդոտներ է ստեղծում համակարգում։ Հարցն ուղղեցինք միջազգային օլիմպիադաների մասնակից մյուս երեխաների ծնողնեից մի քանիսին։ Պատասխանը գրեթե միանման էր...»;
Շարունակությունը՝ «Ազգ»-ում։