Բագրատ Սրբազան. Show must go on
«Սա դիտմամբ է արված, նշանակում է, որ show must go on, և այդ stand up-ը չարի, ստի դեմ է»,-բարձր երաժշտությունն անջատվելուց հետո ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ելույթ ունենալով Ոսկեպարում անցկացվող հավաքին։
Այդպես նա պատասխանեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որոշ հոգևորականներ գնում են 7-րդ դարի եկեղեցի, շոուներ են անում։
Տավուշի թեմի առաջնորդը շնորհակալություն հայտնեց հավաքի մասնակիցներին՝ Ոսկեպարում գտնվելու համար։
«Մեր նշանաբանն է պատիվ ու հայրենիք։ Մենք շեղվելու տեղ չունենք, կամ ստի, կեղծիքի հետ ենք, կամ ճշմարտության։ Մեր պայքարը հոգևոր դաշտում է, այնտեղ հաղթեցինք, հաղթելու ենք ամեն տեղ։ Ոսկերպարը մեզ համար այլևս աշխարհագրական տարածք չէ, Ոսկեպարը մեզ համար պետք է դառնա ու արդեն դարձել է հաղթանակի խորհրդանիշ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, խոսելով Ոսկեպարի 7-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցում եպիսկոպոսաց պատարագ անցկացնելու մասին, հայտարարել էր.
«Հոգևորականներ կան, հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են էդ եկեղեցու մասին հիշել ու էդ եկեղեցում պատարագ արել»։
Ի պատասխան՝ ապրիլի 12-ին Թովմաս ուրարակիր Առաքելյանը տարածեց փաստերով պատրաստված տեսանյութ, որտեղ երևում է, որ առաջին եպիսկոպոսաց պատարագն այդ եկեղեցում իրականացվել է դեռ 2018 թվականին։
Հարակից հրապարակումներ`
- Հադրութցի երգիչ. Եթե Ոսկեպարն էլ զիջենք, Արցախ վերադառնալն ավելի դժվար է լինելու
- Ոսկեպարում աղոթք բարձրացրեցին երեկ զոհված զինծառայողների համար
- Հավաք Ոսկեպարում. Մեզ համար սրբությունները, եկեղեցին, գերեզմանները վաճառքի ենթակա չեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին