Երկու զինծառայող ունեն թեթև մարմնական վնասվածք․ ՊՆ խոսնակը՝ զինվորական «Կամազի» վթարի մասին
Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ»-ի վթարի հետևանքով վիրավորներ չկան։ Panorama.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Երկու զինծառայող ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Որևէ լուրջ բան չկա»,- նշեց նա։
Նախօրեին զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավորում ստացած 20 զինծառայողի առողջական վիճակի մասին նա ասաց, որ ավելի ուշ պաշտպանության նախարարությունը ամփոփ տեղեկություն կփոխանցի։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում է ստացել 20 զինծառայող։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
- «Ավտո չունեն զինվորին պոստերից իջացնեն, թող դրա մասին մտածեն, ոչ թե տրանսպորտի վարձն ավելացնեն»
- Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել
- Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի հանգամանքները պարզվում են քննությամբ. ՔԿ
- Վթարված ուրալը եղել է ծանրաբեռնված, որի մեջ եղել է երկու դիրքի անձնակազմ
- Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմին տեղափոխելիս․ «Փաստինֆո»
- ՊՆ-ն ճշգրտում է՝ 4 զոհ, 20 վիրավոր զինծառայող վթարի հետևանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան