Ղազախ քաղաքագետ. Տոկաևի այցը Երևան ունի խաղաղարար օրակարգ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ապրիլի 15-ին նախատեսված մեկօրյա պաշտոնական այցը Հայաստան պարունակում է խաղաղարար օրակարգ։ Այս կարծիքը հայտնել է ղազախ քաղաքագետ, Եվրասիական ինտեգրման ինստիտուտի տնօրեն Ուրազգալի Սելտեևը Telegram-ի իր ալիքում։
«Մեր նախագահի առաջիկա կարճատև այցը Հայաստան, իհարկե, անհետաձգելի խաղաղապահ առաքելություն է։ 24 ժամից էլ քիչ ժամանակում պետության ղեկավարը Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ պետք է քննարկի Ադրբեջանի հետ նորից սրվող հակամարտության կարգավորման ծրագիրը։ Շատ հավանական է, որ երկու կողմերն էլ ցանկանում են Ղազախստանին միջնորդ դարձնել այս ամենաբարդ բանակցություններում»,- գրել է փորձագետը։
Նրա կարծիքով, տարածաշրջանում չկա մեկ այլ քաղաքական գործիչ, որին հավասարապես վստահեն և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և՛ Փաշինյանը։ «Ակնհայտ է, որ այդ հարցը քննարկվել է նաև Տոկաևի՝ Բաքու կատարած վերջին այցի ժամանակ։ Զանգեր ենք ստացել նաև Երևանից»,- ասել է Սելտեևը։
«Համաշխարհային դիվանագիտության չափանիշներով այցով մի քանի ժամով օտար երկիր թռչելը ընդունված չէ, բայց ստեղծված իրավիճակում հայկական կողմը, վստահ եմ, ըմբռնումով կվերաբերվի նման շտապողականությանը և արդյունավետությանը»,- նշել է փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք շահագրգռված ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Ղազախստանի նախագահ
- Մենք ձգտում ենք կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը. Փաշինյան
- Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան