
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահը
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը: Այս մասին հայտնում է Ղազախստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն և բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այցի ավարտից հետո պետության ղեկավարը Երևանից գնալու է Ղազախստանի հեղեղումների գոտում գտնվող շրջաններից մեկը։