Աշոտյան. Նիկոլի դեմ պայքարս սկսվել է հենց 2018-ի առաջին դժնդակ օրերից և չի դադարել
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիներից իրեն ուղղված հարցերին։
Սմբատ Միքայելյանն Արմեն Աշոտյանին հարցրել է. «Ձեզ ազատ արձակելու դեպքում կառաջնորդե՞ք ազգային շարժումը, թե պասիվ կլինեք»։
«Ինչպես տեսաք, իշխանական խունտան երկարացրեց արդեն 10 ամիս տևող կալանքիս ժամկետը ևս 3 ամսով, սակայն անգամ բանտախցից ես շարունակում եմ պայքարս՝ ինձ հասանելիք ցանկացած միջոցով․ հոդվածներ, դատական նիստերին ելույթներ, քաղաքացիների հետ այսպիսի շփում և այլն։
Նիկոլի դեմ պայքարս կուսակիցներիս հետ սկսվել է հենց 2018-ի առաջին դժնդակ օրերից և չի դադարել ոչ մի օր, ուստի եղել եմ, կամ և կլինեմ մշտապես այս ազգային գոյամարտի առաջնագծում։ Պատրաստ եմ կրել այն չափով պատասխանատվություն, որ չափով այն կարող է վստահվել ինձ իմ կուսակցության, ընդդիմության և ժողովրդի կողմից»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան