«Ավտո չունեն զինվորին պոստերից իջացնեն, թող դրա մասին մտածեն, ոչ թե տրանսպորտի վարձն ավելացնեն»
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Հիշեք ամիսներ առաջ այս տղայի ասածները...
Երեկ գերբեռնված զինվորական «Ուրալ»-ը վթարվել է, որի հետևանքով 4 զինվոր զոհվել է, 20 վիրավորվել...»։
Տեսանյութում քաղաքացին ասում է. «Ավտո չունեն զինվորին պոստերից իջացնեն, թող դրա մասին մտածեն, ոչ թե տրանսպորտի վարձն ավելացնեն։ Վարդենիս մարդ է զոհվում, որովհետև ոտքով է պոստերից իջնում։ Թող տրանսպորտ հատկացնեն, Վարդենիսի պոստերից զինվորին իջացնեն»։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում է ստացել 20 զինծառայող։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
- Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմին տեղափոխելիս․ «Փաստինֆո»
- ՊՆ-ն ճշգրտում է՝ 4 զոհ, 20 վիրավոր զինծառայող վթարի հետևանքով
- Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը ձորակն է ընկել, կա 4 զոհ և վիրավորներ․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան