Ադրբեջանը Կապանի վարչական տարածքներից բռնազավթվել է 2700 հա հողատարածք․ Գևորգ Փարսյան
2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Կապան համայնքի վարչական տարածքներից օկուպացվել է 2700 հա հողատարածք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով «Առավոտի» հարցին, ասել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Ըստ նրա՝ հիմնականում բռնազավթված են Ներքին Հանդի տարածքները։
Ներքին Հանդ բնակավայրը ներկա դրությամբ երեք կողմից գտնվում է շրջապատված, և սեպտեմբերյան ագրեսիվ մարտական գործողությունների հետևանքով գյուղի բնակիչները զրկվել են կենսական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ռեսուրսներից, նույնիսկ գերեզմանոցը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո»,- ասել է Փարսյանը։
Հարցին, թե ինչպե՞ս պետք է ազատագրվեն թշնամու կողմից բռնազավթված տարածքները, նա պատասխանել է․ «Դեռ վաղ է լուծումների վերաբերյալ ինչ-որ բան ասել։ Գիտեք, որ հիմա սահմանագծման-սահմանազատման գործընթաց է ընթանում, և հուսանք, որ հարցի լուծումը կտրվի խաղաղ ճանապարհով»։
Նա նշել է, որ Կապանի տարածաշրջանում անվտանգային իրավիճակն անփոփոխ է, ներկա դրությամբ կայուն է։
Նյութն ամբողջությամբ՝ aravot.am կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
- Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը․ ԱԽ քարտուղար
- Ներքին Հանդում ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2,700 հեկտար տարածք.«Թաթոյան» հիմնադրամ
- Ներքին Հանդի ադրբեջանական սադրանքը քննարկումների առումով տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. Աբրահամյան
- Ներքին Հանդում արձանագրվում են նաև ականների պայթյուններ. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան