Կոնսերվատորիայի 2-րդ կուրսի քանոնահար Ելենա Թորոսյանը Արվեստների 28-րդ միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է Գրան Պրիի
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի քանոնահար Ելենա Թորոսյանը, Հայ ազգային երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի ղեկավարությամբ նվաճել է “Les etoiles de Paris 2024”-ի («Արվեստների 28-րդ միջազգային մրցույթ և փառատոն»/ «THE FESTIVAL BRIDGES IN PARIS») Գրան Պրի՝ «Ժողովրդական երաժշտություն, մենակատար, Քանոն» անվանակարգում։
Ելենա Թորոսյանն առաջին անգամ էր միջազգային մրցույթին մասնակցել առկա։ Առանձնահատուկ էր Փարիզում կայացած ելույթը։ Պատասխանատու էր անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ հնչեցրած և 254-ամյա պատմություն ունեցող «Դեժազե» (Dejazet) թատրոնի բեմ բարձարանալն ու կատարել հաղթանակ բերած գործը՝ Ծովինար Հովհաննիսյանի «Էքսպրոմտ»-ը։
Ելենա Թորոսյանը տարբեր տարիներին մասնակցել է հանրապետական և միջազգային մրցույթների։
Տարիների ընթացքում, իրականության թելադրանքով շատ բաներ փոխվում են և Կոնսերվատորիան չի կորցնում միայն իրեն հատուկ դեմքը, որովհետև այստեղ պահպանվում են մեր մեծերի թողած ավանդույթները, ժառանգությունը և նրանց շունչը։ Մեծ պատիվ է սովորել նման պատմական միջավայրում»,- ասե։ է Ելենան։
Իսկ թե Ելենա Թորոսյանը որտեղ կլինի հինգ տարի հետո, պատասխանում է․ «Հուսով եմ գրած կլինեմ իմ գիրքը՝ «Էլիպսիսից մինչև տոնիկա», որտեղ կնշեմ, թե որտեղ էի և ուր եմ հասել»։
Հարակից հրապարակումներ`
- Կոնսերվատորիան պետք է պահպանվի որպես Alma Mater Studiorum. Լիլիթ Երնջակյան
- Կոնսերվատորիայի ուսանողը Արվեստների միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի
- Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
- Կոնսերվատորիայի ռեկտոր չի առաջադրվի ռեկտորի գալիք ընտրություններում
- Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան