Էդգար Ղազարյան. Մնում է հուսալ, որ իր այդ մեղադրանքները Նիկոլ Փաշինյանը կհնչեցնի Ղազախստանի նախագահի երեսին նայելով։
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ նախագահի աշխատակազմի նախկին նախագահ Էդգար Ղազարյանը գրում է.
«Հայաստանի Եվրաինտեգրացիայի նոր քաղաքական կուրսի շրջանակներում՝ 2024 թվականի ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրներից մեկի՝ Ղազախստանի Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Հատկանշական է, որ այցից առաջ, ապրիլի 13-ին «Egemen Qazaqstan» և «Казахстанская правда» թերթերին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցում ոչ մի բառ չկա Հայաստանի առջև ՀԱՊԿ-ի, այդ թվում Ղազախստանի պարտավորությունները չկատարելու, ՀԱՊԿ-ի Հայաստան գալու «իրական» մտադրությունների և այստեղ մնալու, ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ոչնչացնելու մտադրությունների մասին, որի մասին նա հայտարարել է երկու օր առաջ՝ Ազգային ժողովում։
Մնում է հուսալ, որ իր այդ անհանգստություններն ու մեղադրանքները Նիկոլ Փաշինյանը կհնչեցնի հայ-ղազախական բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումների ժամանակ՝ Ղազախստանի նախագահի երեսին նայելով։ Հակառակ պարագայում պետք է մտածել, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսել Ազգային ժողովում, փորձել է խաբել մարդկանց, ինչն իր պարագայում՝ դժվար է պատկերացնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան