Մեկնարկեց Իմնեմնիմի փոդքասթի 91-րդ թողարկումը
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթի 91-րդ թողարկումը։
Քանի որ փոդքասթի հեղինակներին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին դատարանը կալանավորել է հաղորդման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու մեղադրանքով, ամեն չորեքշաբթի ու շաբաթ օրերին հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ հերթապահում են։
Այսօրվա հերթապահները, ինչպես ավելի վաղ նշել ենք փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Ռուբեն Մելիքյանն են։ Հյուրերն են տնտեսագետ-քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ու հայտնի լրագրող Սյուզի Բադոյանը։
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Իմնեմնիմի» փոդքասթի հերթապահներն են Արսեն Բաբայանը և Ռուբեն Մելիքյանը
- Նարեկ Սամսոնյան. Մեր երեխաները հպարտությամբ են կրելու մեր ազգանունները, իսկ դրանց սերունդները հրաժարվելու են իրենց կենսաբանական ծնողներից
- Իրավապաշտպան ՀԿ. Սամսոնյանն ու Սաղաթելյանը ոչ միայն քաղբանտարկյալ են, այլև խղճի բանտարկյալներ
- Մեկնարկել է Իմնեմնիմի փոդքասթի 90-րդ թողարկումը. ՈւՂԻՂ
- Ազնավուրի հրապարակում հավաքվածները ծափերով համերաշխություն հայտնեցին Սամսոնյանին ու Սաղաթելյանին