Իրավապաշտպան. Կարևորը զենք ու զրահով շրջագայող Փաշինյանն ու Պապիկյանն են, մնացածը զոհեր են
«Մեկ օրից ավել է հաղորդել են սարսափելի վթարի մասին․4 զոհ, 20-ից ավել վիրավորներ, որոնց մեջ կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ։ Մինչ այս պահը վարչապետը կամ Պնախարարը հանդես չեն եկել բացատրություններով, նույնիսկ ցավակցական խոսք չի հնչել»,-մտահոգություն է հայտնել իրավապաշտան Ժաննա Ալեքսանյանը, որը հաճախ է բարձրաձայնում ԶՈՒ-ում դժբախտ դեպքերի ու դրա պատճառների մասին։
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ մեղավորներ են փնտրում, որ իրենց մեղքը բարդեն ինչ որ մեկի վրա։ Քննությունը հավանաբար կգլխավորի վարչապետը, որ հաջողությամբ կոծկեն, ինչպես Ազատ գյուղում 15 զինվորի մահվան դեպքում։
«Անպատասխանատու, անմարդկային, ոչ մի հետևություն, կարևորը զենք ու զրահով, զորքով շրջագայող Փաշինյանն ու Պապիկյանն են, մնացածը զոհեր են։ Տարեկան 100-ին հասնող զոհեր են միայն բանակի ներսում, սրան գումարած սահմանի զոհերը։ Զոհերն են այս իշխանության ձեռքբերումը»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր
- ՊՆ. Ողբերգական վթարից տուժած 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են զինվորական հոսպիտալներ, 7-ը բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն
- Երկու զինծառայող ունեն թեթև մարմնական վնասվածք․ ՊՆ խոսնակը՝ զինվորական «Կամազի» վթարի մասին
- «Ավտո չունեն զինվորին պոստերից իջացնեն, թող դրա մասին մտածեն, ոչ թե տրանսպորտի վարձն ավելացնեն»
- Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան