Հադրութցի երգիչ. Եթե Ոսկեպարն էլ զիջենք, Արցախ վերադառնալն ավելի դժվար է լինելու
Հադրութցի երգիչ, երգահան, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արթուր Խաչենցն էլ այսօր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում է։ Նա ազգային-ազատագրական մի քանի երգեր կատարեց, ապա նշեց.
«Ինչպես ասացին, ես Արցախից եմ։ Եթե սա էլ զիջենք, Արցախ վերադառնալն ավելի դժվար է լինելու։ Չենք ուզում զիջել, չենք զիջելու, քանի որ զիջում ենք մեր ինքնասիրությունը նախ և առաջ։ Մի օր պետք է գնանք Արցախ ու այստեղից։ Եթե զիջելով գնանք, ոչ մի տեղ չենք հասնի»։
Հարակից հրապարակումներ`
- Ոսկեպարում աղոթք բարձրացրեցին երեկ զոհված զինծառայողների համար
- Հավաք Ոսկեպարում. Մեզ համար սրբությունները, եկեղեցին, գերեզմանները վաճառքի ենթակա չեն
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան