Հավաք Ոսկեպարում. Մեզ համար սրբությունները, եկեղեցին, գերեզմանները վաճառքի ենթակա չեն
Բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, հոգևորականներ այսօր Տավուշի մարզի Ոսկապեր համայնքում են՝ իրենց աջակցությունը հայտնելու ոսկեպարցիներին։ Հավաքը կազմակերպել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունն է։
Ծնունդով տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, զիջում ենք՝ հանուն ոչնչի։
«Ասում եմ, բա դուք ո՞վ եք, ինչի՞ համարեք, ասում է՝ մեզանից լավ ո՞վ կարող է լավ հանձնվել։ Էս մարդիկ ի վիճակի չեն, անկարող են հայկական շահը պաշտպանել։ Այսօր Ադրբեջանի կողմից կա դրված պահանջ, իսկ հայկական կողմը պատրաստ է դրանք կատարել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց՝ ասյետղ են ցույց տալու, որ աջակիցներ, դաշնակիցներ չունենք, մեր միակ տարբերակը ծնկելն է, զիջելն է։
«Մենք հակառակն ենք ասում, բայց առանց իրենց մենք շանսեր ունենք։Ոսկեպարցիները Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տվել, տասն օրն էլ է անցել, քսան օրն էլ է անցել, նա չի եկել։ ԱԺ-ում այդ հարցը ես տվեցի նրանց, ասաց՝ ես չեմ խոստացել, որ կգնամ։ Բայց հավաքին ներկա ոսկեպարցիներն այլ բան են ասում»,-ասաց Դանիելյանը։
Նրա համոզմամբ, Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնումը կապ չունի սահմանազատման, սահմանագծման հետ, սա միակողմանի զիջումն եր են։
«Սահմանազատումը, սահմանագծումը տևում են տարիներ։ Քարտեզները դնում են, համեմատում են, ստուգում են, հետո զորքերի հայելային հետքաշում է տեղի ունենում։ Ադրբեջանն ասում է, եթե չտաս, մազապուրծ փախնելու եք մինչև Երևան»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ գուցե իշխանության համար ամեն ինչ վաճառքի ենթակա է, բայց հավաքի մասնակիցների համար սրբությունները, եկեղեցին, գերեզմանները վաճառքի ենթակա չեն։
«Այստեղ ամեն քար ու թուձ հայկական է։ Հայկական եկեղեցուց մի քանի մետր այն կողմ ո՞նց կարա ադրբեջանական լինի։ Պարտվելուց հետո կա՞ մի ադրբեջանցի, որ ասել է՝ սա ադրբեջանական է, չկա։ Հեսա մի օր էլ Ալիևը կասի, ժողովուրդ ջան, չեք ուզում պատերազմ լինի, Հայաստանի Հանրապետությունը վերանվնանենք Արևմտյան Ադրբեջան, հանգիստ մուսուլմանությունն էլ ընդունեք, եկեղեցին քանդեք, օղլի էլ գրվեք, պրծնենք։ Գժվելու բան է, մտածող մարդիկ գժվում են»,-ասաց նա։