«Հրապարակ». Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագծի համար ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ապրիլի 16-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ ՔՊ անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղապահ, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագծի համար։
Նա առաջարկում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել՝ օգոստոսի 3-ը նշելով որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Չնայած օրենքով դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր, սակայն հեղինակն առաջարկում է եզդիների համար առանձին օր սահմանել, քանի որ․ «Հայ ժողովրդի հետ դարեր շարունակ ապրող եզդի ազգի նկատմամբ 2014թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կատարված ցեղասպանության դրսևորումը որպես առանձին հիշատակի օր նշելը և այն առանձնացնելը՝ հայ ժողովրդի հետ համատեղ համընդհանուր թշնամու դեմ պայքար մղած ՀՀ ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիների նկատմամբ համերաշխության լրացուցիչ դրսևորում է, որը կունենա կանխարգելիչ և դատապարտող նշանակություն»:
Այսինքն, որոշել են եզդիների ցեղասպանության օր նշել, այն պարագայում, երբ այս իշխանությունն անթաքույց բացասական վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին