«Հրապարակ». ՔՊ որոշ շրջանակներ քննարկում են Արարատ Միրզոյանի հախուռն պահվածքը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցնող շաբաթվա ԱԺ աշխատանքներից հետո ՔՊ որոշ շրջանակներ քննարկում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հախուռն պահվածքը։ Միրզոյանն ընդդիմադիր պատգամավորների քննադատական սուր ելույթների ժամանակ ազատություն է տվել էմոցիաներին՝ իր պարտքը համարելով ժեստերով, ձեռքի շարժումներով արձագանքել ելույթներին:
Ասենք, մե՛կ ձեռքի բութ մատն է ներքև իջեցրել, երբ որևէ պատգամավորի ելույթ չի հավանել, մե՛կ ձեռքերով գլուխն է բռնել, հոնքերը կիտել: Կարճ ասած՝ սինխրոն արձագանքել է գրեթե բոլոր ելույթներին, դահլիճում անգամ լսելի են եղել արտգործնախարարի որոշ ռեպլիկներ՝ ուղղված ընդդիմադիրներին։ ՔՊ-ում ապշած են երբեմնի հավասարակշիռ, զուսպ թիմակցի նյարդային ծիկերից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Իշխանություն, որը ոչ թե մեքենայից այլ հենց Արցախից «խ» տառը թողեց, ապա ընդամենը 2 տարի անց դա էլ ջնջեց
- «Ժողովուրդ». Կա՞ ապագա, թե՞ չկա
- «Հրապարակ». Փաշինյանն իր «ուսապարկերին» չլուսավորելով խորացնում է իշխանական թիմի կասկածները
- «Փաստ». Մոսկվայում հիանալի հասկանում են Նիկոլ Փաշինյանի «խաղերը»
- «Ժողովուրդ». Դժվար է ասել, թե Փաշինյանի նկարով ոգեշնչվող Կարեն Անդրեասյանն ինչպես կընդունի Արմեն Դանիելյանի՝ ԲԴԽ գնալու հանդգնությունը
- «Հրապարակ». Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագծի համար ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան