Վահան Քերոբյանին թույլ չեն տալիս բուժծառայություն ստանալ. Տնային կալանքը երկարացվել է
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի տնային կալանքը երկարացրել են։ Նրա փաստաբան Տիգրան Եգորյանը մանրամասնել է.
«Այդ գործով բոլոր մեղադրյալներն այսօրվա դրությամբ արդեն գտնվում են ազատության մեջ, մեծ մասն անցել են իրենց նախկին աշխատանքին, այդ թվում Էկոնոմիկայի նախարարությունում։
Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը բոլոր հնարավոր սահմանափակումներով (նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ) 12.04.2024թ․ ևս երկու ամսով երկարաձգվեց։
Պատճառաբանությունն ու հիմնավորումները առաջին հայացքից ժպիտ առաջացնող, իսկ իրականում արդարադատության ոլորտում, մասնավորապես նախաքննություն, դատախազական հսկողություն և դատական վերահսկողղություն ինստիտուտները շարունակում են գտնվել ճգնաժամի վիճակում և բավական ցածր մակարդակի անալիտիկ կարողություններով և հետսովետական ռեպրեսիվ մեխանիզմներից մեծապես կախվածության մեջ։
Ըստ երկարաձգման միջնորդության և դատարանի որոշման հաշվի չեն առնվել մեր ներկայացրած հիմնավորումները, Վ․Քերոբյանի անձնական և ընտանեկան դրությունն ու հանգամանքները։ Անտեսվեցին ՀՀ ում և միջազգային շրջանակում ճանաչված և հեղինակավոր 45 գործիչների անձնական երաշխավորությունները, ինչպես նաև գրավի կիրառման հնարավորությունը։
Ըստ պաշտոնական դիրքորոշման վարույթ իրականացնող մարմնին անհրաժեշտ է Վ․Քերոբյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահել, քանի որ նրանք պետք է դեռ բազմաթիվ թղթեր ուսումնասիրեն իրենց գրասենյակներում և մի երկու հոգու էլ հարցաքննեն։
Անկեղծորեն ցավում եմ այս մտավոր «մթության» մեջ գտնովող բոլորի համար։
Իսկ իրական պատճառները բոլորովին այլ են, դրանց մասին խոսել ենք և դեռ կխոսենք։
Առաջիկայում ասուլիսի շրջանակում կանդրադառնանք բոլոր հետաքրքրող հարցերին՝ ըստ հնարավորության»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ի՞նչ փուլում է գտնվում Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը
- «Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ դատարան հայցեր են ներկայացվում
- Տնային կալանքում գտնվող Քերոբյանը ցանկանում է աշխատել
- Քերոբյանին համարում եմ Հայաստանի էկոնոմիկայի ամենաարդյունավետ նախարարներից մեկը. Բաբկեն Թունյան
- Ինձ առաջարկվեց ազատման դիմում գրել. Քերոբյան
- Փաշինյանն ի՞նչ կապ ունի, քաղաքական ենթատեքստ չկա. Վահան Քերոբյան
- Վահան Քերոբյանը կալանավորվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան