Հայաստանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ ապրիլի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Օշական գյուղի տներից մեկի պարսպի երկաթյա անկյունակներում կախված վիճակում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գ․ Օ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշված տունը պատկանում է Հայաստանում հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջը, իսկ մահացածը նշված տանը գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան