Կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 14-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ավտովթարի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։
Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում է ստացել 20 զինծառայող։
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Մենք շահագրգռված ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Ղազախստանի նախագահ
- Ողբերգական վթարից զոհված զինծառայողները
- Պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
- Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմին տեղափոխելիս․ «Փաստինֆո»
- ՊՆ-ն ճշգրտում է՝ 4 զոհ, 20 վիրավոր զինծառայող վթարի հետևանքով
- Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը ձորակն է ընկել, կա 4 զոհ և վիրավորներ․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան