Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին
Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
«Օպերացիան, մեր տեսանկյունից, ավարտվել է, սակայն զինված ուժերը պատրաստ են և անհրաժեշտության դեպքում կգործեն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Բաղերին, որին մեջբերում է իրանական «Press TV» հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ գործողությունը «լիովին հաջող է անցել»։
Գլխավոր շտաբի պետը զգուշացրել է, որ Իրանը «համարժեք պատասխան» կտա, եթե Իսրայելը որոշի հարձակվել «իրանական շահերի, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց վրա»։
Իրանական լրատվամիջոցներում օպերացիան ստացել է «Կատարված խոստում» անվանումը։
Հարակից հրապարակումներ`
- Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Իրանի օդային հարձակումը հետ մղելու մասին
- Արաբագետ. Իրանի պատասխանն Իսրայելին լինելու է
- Մայր Աթոռն առնվազն խախտել է պատվիրանից մեկը՝ «մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան