Արսեն Զախարյանը խոսել է իր հայ լինելու մասին
Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» և Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը հարցազրույւց է տվել Mundo Deportivo-ի թղթակցին։
Հարցին՝ ավելի շատ հայ է իրեն զգում, թե ռուս՝ sportmail.ru-ն փոխանցում է, որ նա ասել է. «Ես ծնվել եմ Ռուսաստանում, և այն ամենին, ինչին հասել եմ, եղել է Ռուսաստանում, ուստի մտածում եմ ռուսի պես և ինձ նույնացնում եմ Ռուսաստանի հետ: Բայց ես նաև հայ եմ։ Այնպես որ, ես ինձ երկուսն էլ եմ համարում»։
Զախարյանը նաև ասել է, որ իր սիրելի ուտեստը հայկական դոլման է։
Այս մրցաշրջանում 20-ամյա Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Մնում է հուսալ, որ իր այդ մեղադրանքները Նիկոլ Փաշինյանը կհնչեցնի Ղազախստանի նախագահի երեսին նայելով։
- Սիմոնյան. Պետք չէ քննադատել Արսեն Զախարյանին Ռուսաստանի հավաքականում խաղալու որոշման համար
- Զախարյանի գոլային փոխանցումը օգնել է «Ռեալ Սոսյեդադին» հաղթել «Ալավեսին»
- Ինչն է զարմացրել Արսեն Զախարյանին Իսպանիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան