Բայդենի հետ Նաթանյահուի հեռախոսազրույցից հետո Իսրայելը որոշել է չհարվածել Իրանին. The New York Times
The New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ Իսրայելը որոշել էր հարձակվել Իրանի վրա կիրակի վաղ առավոտյան, սակայն ծրագիրը չեղյալ է համարվել վարչապետ Բենիամին Նաթանյահուի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից հետո:
Ըստ պարբերականի, Բայդենի վարչակազմը Իսրայելին խորհուրդ է տվել զգույշ լինել և խուսափել Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից՝ Իրանի օդային հարվածներից հաջողությամբ պաշտպանվելուց հետո։
ԱՄՆ պաշտոնյաները Իսրայելի կողմից ավելի քան 300 անօդաչու և հրթիռ որսալը գնահատել են որպես կարևոր ռազմավարական հաղթանակ, որը կարող է հետագա պատասխան միջոցներ չպահանջել, նշում է լրատվամիջոցը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը և Իսրայելը ելույթ կունենան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում. Աղբյուրը
- Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան
- CNN. Իսրայելը կպատասխանի Իրանի հարձակմանը
- Մոսկվան կոչ է անում Իրանին և Իսրայելին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան