
Միակողմանի, հակասահմանադրական զիջումները թշնամուն հնարավորություն են տալու օղակի մեջ առնել Հայաստանը. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված՝ փոխվել է բոլորիս բնականոն կյանքն ու առօրյան։
Որպես Տավուշը ներկայացնող պատգամավոր, այսօր ուզում եմ անդրադառնալ չորս բնակավայրերը զիջելու՝ մեզ պարտադրվող օրակարգին։
Ցավոք, մեր այն մտավախությունը, որ Արցախի սցենարը կարող է կրկնվել Հայաստանի Հանրապետությունում, այս իշխանությունների մնալու պարագայում կարող է ի կատար ածվել։
Միակողմանի, անօրինական, հակասահմանադրական զիջումները, որոնք պարտադրվում են Հայաստանի գործող իշխանություններին, թշնամուն հնարավորություն են տալու օղակի մեջ առնել Հայաստանը՝ վերածելով մեր Հանրապետությունը յուրատեսակ անկլավի»։