Իրանը 5 ժամ շարունակ Իսրայելի վրա արձակել է տասնյակ ԱԹՍ-ներ, բալիստիկ հրթիռներ
Իրանը հինգ ժամ շարունակ Իսրայելի վրա է արձակել մի քանի տասնյակ անօդաչու թռչող սաքեր, տարբեր տեսակի, այդ թվում 100 բալիստիկ հրթիռներ։ Այս մասին գրում է CNN-ը։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքը վկայակոչելով՝ աղբյուրը գրում է, որ ամերիկյան ուժերը կարողացել են որսալ ավելի քան 70 ԱԹՍ-ներ ու բալիստիկ հրթիռներ։
Հրթիռների ճնշող մեծամասնությունը որսացել է Իսրայելի տարածքից դուրս՝ հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։
Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ իրանական հարվածներից անմիջականորեն տուժածների մասին տեղեկություններ չկան:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այս ամսվա սկզբին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական մահացու հարվածին ի պատասխան։
ԱՄՆ Ջո Բայդենը հասկացրել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցի Իրանի դեմ որևէ հարձակողական գործողության, CNN-ին ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, միաժամանակ Վաշինգտոնի հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը իրանական սպառնալիքների դեմ մնում է «երկաթե»:
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետ. Իրանի պատասխանն Իսրայելին լինելու է
- Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը
- Իրանը հայտարարել է, որ Իսրայելի դեսպանատներն այլևս անվտանգ չեն
- Իրանը Մերձավոր Արևելքի շարժումներին կոչ է անում չհրահրել ԱՄՆ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան