Իրանը հայտարարել է, որ հարձակման բոլոր թիրախները հաջողությամբ խոցվել են
Իրանը հայտարարել է, որ Իսրայելում իր կողմից խոցված բոլոր թիրախները ռազմական թիրախներ են եղել։ «ՌԻԱ նովոսի»-ի հաղորդում է իրանական Press TV գործակալությունը։
Ավելի վաղ IRNA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «հաջող» է անվանել (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Իսրայելի կողմից «օկուպացված» տարածքների վրա անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակումը։ Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակումը Իսրայելին «Ճշմարիտ խոստում» պատժելու գործողության մի մասն է։
«Ճշմարիտ խոստում» գործողության բոլոր թիրախները եղել են իսրայելական ռազմական օբյեկտները»,-ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կիրակի գիշերն ասել է, որ հարվածներ է հասցնում իսրայելական տարածքին՝ ի պատասխան ապրիլի սկզբին Սիրիայում Իրանի հյուպատոսության՝ իսրայելական ինքնաթիռներով ոչնչացմանը: Հարձակմանը, ըստ տարբեր աղբյուրների, ներգրավվել են մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Շահեդ կամիկաձե» ԱԹՍ-ներ:
Հարակից հրապարակումներ`
- Ոսկանյան. Իրանական վրիժառության գործողության ծավալներն անսպասելի են եղել իսրայելական կողմի համար
- Իրանը 5 ժամ շարունակ Իսրայելի վրա արձակել է տասնյակ ԱԹՍ-ներ, բալիստիկ հրթիռներ
- Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան