
Մոսկվան կոչ է անում Իրանին և Իսրայելին
Մոսկվան կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերին և մտահոգություն է հայտնում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ Իսրայելի վրա կատարված հարձակման կապակցությամբ։
«Մենք մեր մեծ անհանգստությունն ենք հայտնում տարածաշրջանում հերթական վտանգավոր սրացման կապակցությամբ, մենք բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արևելքում, առաջին հերթին, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բազմաթիվ ճգնաժամերի չկարգավորված լինելու մասին, որը հաճախ սնվում է անպատասխանատու սադրիչ գործողություններով: Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Հուսով ենք, որ տարածաշրջանի երկրները առկա խնդիրները կլուծեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Մենք կարևոր ենք համարում, որ դրան նպաստեն կառուցողական միջազգային խաղացողները»,-ասվում է դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրված մեկնաբանության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին
- Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Իսրայելի հայ համայնքը զոհեր ու վիրավորներ չունի.Արտյոմ Չերնամորյան
- Ոսկանյան. Իրանական վրիժառության գործողության ծավալներն անսպասելի են եղել իսրայելական կողմի համար