Ոսկանյան. Իրանական վրիժառության գործողության ծավալներն անսպասելի են եղել իսրայելական կողմի համար
«Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ իրանական վրիժառության գործողության ծավալներն անսպասելի են եղել իսրայելական կողմի համար»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա նշում է՝ միևնույն ժամանակ ոչ ոք չգիտե, թե որքա՞ն է տևելու իրանական հարձակումը, և ի՞նչ լրացուցիչ միջոցներ են օգտագործելու իրանցիները թե սեփական և թե իրենց արբանյակ ուժերի զինանոցից։
«Իսրայելի համար չափազանց վտանգավոր ճակատ կարող է բացվել նաև Արևմտյան ափում, որտեղ պաղեստինցիների զանգվածային ելույթների մասին առայժմ չճշտված տեղեկություններ ևս տարածվում են։ Իրանական հարվածն ունի ոչ թե միանգամյա, այլ բազմակի ալիքային բնույթ, իսկ դրա թիրախներն իսրայելական ռազմական ենթակառուցվածքներն են»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը 5 ժամ շարունակ Իսրայելի վրա արձակել է տասնյակ ԱԹՍ-ներ, բալիստիկ հրթիռներ
- Արաբագետ. Իրանի պատասխանն Իսրայելին լինելու է
- Իրանը հայտարարել է, որ Իսրայելի դեսպանատներն այլևս անվտանգ չեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան