Վրաերթի էենթարկվածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Ապրիլի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Նահապետ Հ.-ն Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում «Գրանդ սպորտ» մարզասրահի հարևանությամբ, իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 68-ամյա Շահեն Պ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց և դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է, սակայն վիրավորը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ shamshyan.com-ի փոխանցմամբտեղեկություններով՝ վարորդն աշխատում է «Սոֆթ Քոնսթրաքթ» ՓԲԸ-ում՝ որպես IT բաժնի մասնագետ։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան