«Աերոֆլոտ»-ը թույլատրել է կողքի նստատեղում կենդանիներ տեղափոխել
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտարարել է ընտանի կենդանիներին կողքի նստատեղով տեղափոխելու ծառայության ներդրման մասին։ Rosbalt.ru-ն հայտնում է, որ ծառայությունը կլինի մշտական։
Ռուսական ավիափոխադրողի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերից փորձարկված ծառայությունը պահանջարկ է գտել։ Այդ կապակցությամբ որոշվել է այն դարձնել մշտական հիմունքներով։
Այսպիսով, «Աերոֆլոտ»-ի և նրա դուստր ձեռնարկության «Ռոսիա» ավիաընկերության թռիչքների գործող ուղևորը SU կոդով կկարողանա տեղափոխել 15 կգ-ից ոչ ավելի կշռող ընտանի կենդանու հետ մեկ կոնտեյներ: Կոշտ կոնտեյների առավելագույն չափերն են՝ 50x30x30 սմ, կիսակոշտը՝ ոչ ավելի, քան 50x32x30 սմ։
Հստակեցվում է, որ կենդանու կամ թռչունի հետ բեռնարկղը հնարավոր է տեղափոխել միայն պատուհանի մոտ գտնվող նստատեղերի վրա՝ սպասարկման ցանկացած դասում՝ էկոնոմ, հարմարավետ կամ բիզնես։
Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի ամռանը տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ հարկ չեն համարում փոխել ինքնաթիռներով կենդանիների տեղափոխման կանոնները՝ նշելով, որ ավիաընկերություններն իրենք են որոշում դրանք։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա