Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին
Ալեն Սիմոնյանը ապրիլի 12-ին կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալին։ Կարգադրությունը հրապարակվել է այսօր՝ ապրիլի 15-ին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրվա առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պարգևատրել Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝
1) Արթուր ԽՈՒԴԻՆՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ,
2) Յուրիկ ՂՈՐՂԱՆՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության հասարակական կարգի ապահովման վարչության համայնքային ոստիկանության համակարգման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ աշխատակիցները պարգևավճար կստանան
- «Հրապարակ». ԱԺ-ում արձակուրդների առիթով 80 տոկոսի չափով պարգևավճարներ են տրամադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան