Կրթություն, գիտություն 09:59 15/04/2024 Հայաստան

Արեգ Միքայելյան. Ոչ մի երկրում չեմ տեսել, որ եղածը քանդելով ստեղծեն

«Ներկայում Հայաստանն ունի անվտանգային և սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, և «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի առաջադրումն այս պայմաններում տեղին չէ։ Ոնց որ ձեր տանը հրդեհ լինի, իսկ դուք մտածեք՝ ինչպես վերադասավորեք կահույքը։ Ի՞նչ գիտության վերակազմավորման մասին է խոսքը։ Սա ամենամեղմ բառերով կարելի է բնութագրել որպես իրարանցում կամ ավելորդ աղմուկ», - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցի քննարկմանն ասել է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

ԳԱԱ հաղորդմամբ, «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։

 Արեգ Միքայելյանն իր ելույթում նշել է, թե ինչ ռիսկեր է տեսնում «Ակադեմիական քաղաք» ծրագրում։

«Արդեն մի քանի տարի է՝ այս հարցն արծարծվում է տարբեր ձևերով։ Մեզ պետք է, որ կառավարությունը երկխոսի ակադեմիական համակարգի հետ։ Եթե խնդիրը մեզ է վերաբերում, պետք է ոչ թե ԶԼՄ-ներից, խոսակցություններից իմանանք, այլ մեր առջև պետք է դրված լինի՝ ո՞վ է առաջարկում, ո՞վ է կանգնած այս նախագծի հետևում՝ գիտնականնե՞ր են, թե՝ քաղաքական գործիչներ։ Սա կարևոր է։ Մենք պետք է իմանանք՝ կառավարությունում ո՞վ է այդպիսի նախաձեռնություն ցուցաբերել, և արդյոք այն մարդն է, ով պատկերացում ունի այս ամեն ինչից։ Կետ առ կետ պետք է մեր առջև դրված լինի։ Արդյո՞ք հաշվի են առնված բոլոր ռիսկերը, բոլոր դրական և բացասական կողմերը, արդյո՞ք կատարված է մանրակրկիտ վերլուծություն», - ասել էԱրեգ Միքայելյանը։

Ակադեմիական քաղաք» ծրագրում Արեգ Միքայելյանը տեսնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու ռիսկը․ «Երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը սկսեց թևածել Հայաստանի մթնոլորտում, գլխավոր խնդիր էր դրված, ըստ իս, որ ակադեմիական համակարգը, մեղմ ասած, ձևափոխվի, իսկ եթե խիստ ասենք՝ կազմաքանդվի, մնացած քայլերն էլ, կարծես, հետապնդում են այդ նույն գաղափարը։ Տարբեր մոտեցումներ են ցուցաբերվում այդ հարցը լուծելու համար։ Մտավախություններ եղել են, և շատ ավելի լուրջ հարց է, որ ակադեմիական ինստիտուտների շենքերի վրա ոմանք աչք ունեն։ Ակադեմիայի նախագահության, ԲՈՒՀ-երի, գիտական ինստիտուտների շենքերը Երևանի ամբողջ ուրվագիծը ստեղծող երևելի շենքեր են։ Մարդկանց մինչև ուղնուծուծը մտած է, որ այս շենքն այսինչ ԲՈՒՀ-ն է։

Ոչ մի երկրում չեմ տեսել, որ եղածը քանդելով ստեղծեն։ Այս համակարգը ստեղծվել է 70 տարվա ընթացքում, դաստիարակվել են սերունդներ, դպրոցներ են ստեղծվել։ Չի կարող գիտնականը վստահ լինել, որ հիմա լավ բան է արվելու, հակառակը, քանդվելու է և տեղը չստեղծվի։ Հայտարարվում է, որ 2027 թվականից ինստիտուտները պետք է միանան որևէ կլաստերի։ Կլաստերը ձևականություն է, ոչ մի նշանակություն չունի, անունը կլաստեր թե բաժանմունք կդնեք, որևէ ձևով որևէ բան փոխվելո՞ւ է։ Դեռևս Ակադեմիական քաղաքի կառուցումից առաջ պարզապես անունը դրվելու է, որ միացան այսինչ կլաստերին․ որպես ի՞նչ, գիտության հետ խա՞ղ եք խաղում։ Եթե այդպես է, նորից գալիս ենք նրան, որ գլխավոր նպատակն ակադեմիական համակարգի լուծարումն է։ Իսկ ՀՀ ԳԱԱ համակարգի ձևափոխմանը ես կտրականապես դեմ եմ, քանի որ այն ամենակայացած և ամենարդյունավետ համակարգն է (օրինակ, համեմատությամբ տնտեսության ցանկացած ճյուղի կամ որևէ ոլորտի)։ Բացի այդ, ՀՀ ԳԱԱ-ն հիմնարար գիտության զարգացման գրավականն է, ՀՀ կառավարության խորհրդատուն գիտության գծով։ Ի դեպ, ճակատագրի հեգնանքով թե հատուկ նպատակով, այդ քաղաքի անունը դնում են «ակադեմիական», իսկ իրական ակադեմիան ուզում են լուծարել»։

Ըստ Արեգ Միքայելյանի՝ ԲՈՒՀ-երին միավորվելով գիտական ինստիտուտները ստորադաս վիճակում են հայտնվելու, քանի որ գիտաշխատողները փոքրամասնություն են կազմելու․ «Իրականում, եթե պարզ հաշվարկ կատարենք, ԲՈՒՀ-երի «արտադրած» շրջանավարտների միայն 6 տոկոսն է գալիս գիտություն։ Այդ դեպքում ինչպիսի՞ մասնագետներ են պատրաստում ԲՈՒՀ-երը, և որտե՞ղ է կրթության և գիտության կապը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}