Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան
«Հանդիպումը, որը տեղի ունեցավ Բրյուսելում, կարծում եմ, որ այն խայտառակ հանդիպում ու ձախողում էր»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խարատրյանը։
Նրա խոսքով կառավարության ղեկավարը և 4 բարձրաստիճան պաշտոնյա Եվրոպայում չեն հանդիպում և քննարկում ԱՄՆ-ից տարեկան 15 մլն դոլարի և Եվրոպայից 70 մլն դոլարի աջակցությունը, այն դեպքում, երբ երկու տարի առաջ առաջարկվել էր 2.6 մլրդ եվրո աջակցություն։
Հիշեցնելով, որ իշխանությունները հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է Եվրոպային լինել այնքան մոտ, ինչքան վերջինս կկամենա՝ ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ Եվրոպան առաջարկել է նախկինում գործող ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը։
Պատգամավորն անդրադարձավ նաև խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին և ասաց. «Արցախի հարցը, Փաշինյանի խոսքերով, եթե ուղղակի պովոդոկ էր, որպեսզի Հայաստանին անկախությունից զրկեն, ապա Փաշինյանն էլ ամեն ինչ արեց, որպեսզի այդ պովոդոկից զրկվի, այսինքն՝ իր քաղաքականությունը, իր խոսքերով, հենց ուղղված էր Արցախը զոհելու, որպեսզի փրկի Հայաստանը, բայց տեսնում ենք, թե Արցախը զոհելուց հետո մենք էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվել»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ անդրադարձավ սահմանազատման խնդրին և այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների՝ որպես լիազոր մարմին, աշխատանքին։
«Լիազոր մարմինը որոշում չունի Տավուշի գյուղերից տարածքներ հանձնելու մասին, այսինքն՝ այս որոշումը կայացվել է ոչ թե լիազոր մարմնի կողմից, որի հիմքում կան սկզբունքներ, քարտեզներ, այլ կայացել է այլ օղակում»,- հայտնեց Գրիգորյանը և, նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ հատվածի վերաբերյալ դրույթ է եղել, որը հետագայում հանվել է, իսկ Ոսկեպարում հայտնվել է ռուսական բազա, հավելեց. «Այսինքը՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9-ին եղել են տեքստից այդ դրույթն հանելու համաձայնություններ և պայմանավորվածություն, բայց՝ հետագայում այն իրականացնելու համար»։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև «Ֆրիդմ Հաուս»-ի վերջին զեկուցին՝ նկատելով, որ դրանով Հայաստանը ճանաչվել է մասսամբ ազատ, ինչը հետընթաց է, ակնարկ ավտորիտար տարեր պաունակելու, իրավապահ համակարգի, դատական համակարգի խնդիրների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան