Համերգի ժամանակ Գրիգորի Լեպսը հարվածել է երկրպագուի հեռախոսին
Կոստրոմայում Գրիգորի Լեպսի համերգի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել. ելույթի ժամանակ արտիստը կորցրել է ինքնատիրապետումը և հարվածել երկրպագուի հեռախոսին, ով նկարահանում էր իրեն։ Այս մասին գրում է KP-ն։
«Я стану водопадом» երգի կատարման ժամանակ արտիստը մոտեցել է բեմի հենց եզրին։ Երկրպագուներից մեկը որոշել է նկարահանել երգչին իր հեռախոսով մոտ տարածությունից։
Երգչին դուր չի եկել, որ իրեն շատ մոտ են նկարահանում, և նա աղջկան հասկացրել է, որ տեսախցիկը մի կողմ տանի։ Սակայն նա չի հասկացել նրան, ինչից հետո Լեպսը պարզապես hարվածել է նրա ձեռքից։
Ոմանք երգչի արարքը համարում էին անընդունելի, իսկ ոմանք կարծում էին, որ նա ամեն ինչ ճիշտ է արել։ Ականատեսները հայտնել են, որ աղջիկը գտել է իր հեռախոսը, այն չի վնասվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին