STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
Երեկ ուշ երեկոյան STOP NIKOL գրառումներ կատարելու համար հասարակական գործիչ Վահագն Չախալյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
«Այդպես էլ չհասկացանք, թե ինչի են մեզ բերման ենթարկել։ Հասարակական վայրում ոչ պատշաճ վարքի դրսևորման համար, այդպես ձևակերպեցին փաստաթղթերը։ Ինչևէ։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում Ոսկեպարի, Տիգրանաշենի հետ կապված, մենք ասում ենք՝ կանգ առ, Նիկոլ։ Ես հինգշաբթի ժամը 12-ին լինելու եմ կառավարության դիմաց, ովքեր դեմ են Ոսկեպարի հանձնմանը, Մեղրիի, Սյունիքի հանձնմանը, միջանցքին, եկեք միասին կանգնեցնենք այս պետակակործան ընթացքը»,-բաժնից դուրս գալուց հետո հայտարարեց Վահագն Չախալյանը։