Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունման դեմ բողքի ցույց է ընթանում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Օրենքի այս նախագիծը հայտնի է որպես «ռուսական օրենք»։
Հանրահավաքի մեկնարկին հնչել են Վրաստանի և Եվրամիության օրհներգերը։ Ցույցի մասնակիցները օրենքի նախագծի դեմ տարբեր բովանդակությամբ պաստառներ են բերել։
Ռուսթավելի պողոտայում այս պահին երթևեկությունը սահմանափակված է։
Նշվում է, որ խորհրդարանում առավոտից «Օտարերկյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկմանը զուգահեռ ընթանում է «Ոչ ռուսական օրենք»-ին խորագրով ակցիան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին