Հայտնի առանձնյակը նենց հարվածեց ձեռքիցս հեռախոս, դրամապանակ թռան. ՔՊ-ական պատգամավորի միջադեպի մասնակից
Սամվել Վարդանյանը, որին այսօր հանրային տրանսորտում հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, միջադեպեից հետո ֆեյսբության իր էջում գրել է.
«Ինձ մոտ մարդիկ գիտեն, որ այլևս փորձում եմ չարձագանքել հայ ազգի մեր մեջ ապրող թշնամիներին տեսնելուց, բայց կներեք բարձրանաս տրանսպորտ դիմացդ լինի նիկոլական դեպուտա՞տ։ Սա ծաղր ա իմ հանդեպ, սա սադրել ա իմ պես մարդուն, սա իմ բաց վերքին աղ լցնել ա։
Արձանագրենք որ ես փորձում եմ աշխատեցնել հանրային պարսավանքի մեր մոտ չաշխատող ինստիտուտը ու երբեք ուժ չեմ կիրառում, չեմ հարվածում, այլ տալիս եմ իմ քաղաքացիական վերաբերմունքն ու քաղաքական գնահատական կոնկրետ անձանց։
Բայց վերջիններս իրենք են երբեմն ուժ գործադրում, հայտնի առանձնյակը նենց հարվածեց ձեռքիցս հեռախոս, դրամապանակ թռավ։ Իսկ ես ընդամենը լայվ էի անում ու իմ կողմից ամենը վերբալ էր։
Ճշմարտությունը դառն ա ու տհաճ ու այո՛ անկախ տվյալ տարածքում ժեխի քչությունից կամ շատությունից պիտի ասվի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան