Antifake-ի աշխատակիցների մոտից տեղեկատվական թերթիկներն առգրավվել են
ՄԻՊ Անահիտ Մանասյանի անհետ կորելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկները ոստիկանությունն առգրավվել է Antifake-ի աշխատակիցներից։
AntiFake.am-ի խմբագրության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր՝ ապրիլի 15-ին, ոստիկանության ծառայողների կողմից վարչական ձերբակալության են ենթարկվել և Ոստիկանության Դավթաշենի բաժին են տարվել AntiFake.am-ի աշխատակիցներ, «AntiFake Զրույց» հաղորդման վարող Դավիթ Ֆիդանյանը և օպերատոր Իշխան Խոսրովյանը, որոնք, ըստ ոստիկանության, տեղեկատվական թռուցիկներ են փակցրել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, հանրային գործիչ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ։
Նրանց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Քաղբանտարկյալներ Սամսոնյանն ու Սաղաթելյանն արդեն 25 օր անազատության մեջ են։
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու, մեդիագործունեությամբ զբաղվող երկու հանրային գործիչների՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման մասին հանրությանը իրազեկելու փորձերը ճնշելու իշխանության հետևողական գործողությունները։
Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին և լրագրողական կազմակերպություններին գնահատական տալ Հայաստանում խոսքի ազատության իրավունքն ու ազատ մամուլը ճնշելու իշխանության նոր թափ առած քաղաքականությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան