Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում «Freedom House»-ը. Արթուր Հովհաննիսյան
«Ամենայն հարգանքով «Freedom House»-ի մեր գործընկերների նկատմամբ, բայց Հայաստանը ժողովրդավար է, թե՝ չէ, չի որոշում «Freedom House»-ը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Freedom House»-ի վերջին զեկույցին վերաբերող հարցին, ըստ որի Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է։
Նա նշեց, որ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունը զարգացնելու և ամրացնելու վրա։
«Մենք գնահատում ենք բոլոր մեր միջազգային գործընկերների զեկույցները, ելնում ենք դրանից, ընդունում ենք ի գիտություն և շարունակում ենք զարգացնել մեր ժողովրդավարությունը։
Կրկնում եմ՝ Հայաստանը համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է։ Այդպես շարունակելու է մնալ, այդպես է լինելու այսուհետ միշտ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Freedom house-ի զեկույցը Երևանի և համայնքային ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսի ամենամեծ չարաշահումների մասին
- ՔՊ-ի նվիրատուները, Ավինյանի քարոզարշավը, ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իշխանության կասկածելի գործողությունները՝ Freedom House-ի ուշադրության կենտրոնում
- Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան