Պարի խմբերին առաջարկում եմ մնալ Տավուշում, իսկ Բագրատ Սրբազանը լավ կանի աղոթի մեր երկրի խաղաղության համար. Քոչարյան
«Տավուշցիները դուրս չեն գալիս փողոց, որովհետև իրենք են այնտեղ ապրում և շատ լավ հասկանում են, որ այս գործընթացներն ինչքան էլ ներկայացնենք ցավոտ, դա խիստ անհրաժեշտ է»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ առանց պետական սահմանի արձանագրման տևական խաղաղության մասին երազել չեն կարող։
«Բայց Տավուշ գնում են բոլորը, պարի խմբեր... Երեկ պարում էին։ Ես այդ պարի խմբերին առաջարկում եմ պարելուց հետո մնալ Տավուշում, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան։ Երբ պաշտպանական գերատեսչությունը նաև պատրաստված անձնակազմեր է պատրաստում, նաև այդ երիտասարդներն անելիք ունեն 25- օրյա հավաքի տեսքով լինի, Տավուշում իրենց գործունեությունն ավելի ներառական դարձնեն մեր անվտանգային համակարգի հետ։
Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք, այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք և այդ խնդիրների լուծումը շահարկման առարկա չեն»,- ասաց Քոչարյանը։
ՔՊ-ականի խոսքով, Նիկոլ Փաշինյանը 10, թե 15 օրից կգնա Տավուշ, խնդիր չէ. «Դուք շատ լավ գիտեք, որ վարչապետը չի խուսափում որևէ ծանր հանդիպումից, չի եղել նման բան։ Այլ բան, որ ժամկետները կարող են խախտվել։
Երևի Ղազախստանի նախագահին պետք է ասեր՝ դու այստեղ մի քիչ սպասիր, ես գնամ Տավուշ, գամ, չէ՞։ Իր կառավարման մեջ բազմաթիվ լուծվելիք խնդիրներ կան, որոնք առնչվում են իր աշխատանքային գրաֆիկին։
Բագրատ Սրբազանը, լավ կանի աղոթի մեր երկրի խաղաղության համար, իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովները նաև Աստծո ձեռքով կլինեն շատ անվտանգ իրենց աշխատանքը կատարելու համար»։
Ճեպազրույցին ներկա ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննսիյանն ասաց. «Վարչապետը ստանձնել է առաջնորդություն՝ գնացել և պարզ, ուղիղ տեքստով խոսել է այն ամենի մասին, որը Տավուշի հայրենակիցները շատ վաղուց էլ գիտեին, ուղղակի հիմա գնում են արձանագրումների, լուծումներ փնտրելու ճանապարհով»։
Հովհաննիսյանի խոսքով, քննարկումներն, ըստ զարգացումների, բնականաբար, շարունակվելու են։
Անդրադառնալով Տավուշի թեմի առաջնոդ Բագրատ Սրբազանի հայտարարություններին սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ, Ա. Հովհաննիսյանը նշեց. «Չգիտեմ՝ որտեղից է նրա և հոգևոր դասի մոտ այդ տեղեկությունը։ Կհորդորեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն, որովհետև, ես չէ, որ պետք է ասեմ՝ դա մեղք է»։
Հարակից հրապարակումներ`
- Միակողմանի, հակասահմանադրական զիջումները թշնամուն հնարավորություն են տալու օղակի մեջ առնել Հայաստանը. Գառնիկ Դանիելյան
- Բագրատ Սրբազան. Show must go on
- Հադրութցի երգիչ. Եթե Ոսկեպարն էլ զիջենք, Արցախ վերադառնալն ավելի դժվար է լինելու
- Ոսկեպարում աղոթք բարձրացրեցին երեկ զոհված զինծառայողների համար
- Հավաք Ոսկեպարում. Մեզ համար սրբությունները, եկեղեցին, գերեզմանները վաճառքի ենթակա չեն
- Ոսկեպարի Սուրբ Աստավածածին եկեղեցին. ի պատախան Փաշինյանի հայտարարության
- Ինչ-որ մի տեղ մեր նահանջը պետք է կանգնի, Աստված տա, դա լինի Ոսկեպարում․ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
- Հայաստանի Եպիսկոպոսներ և Թեմակալ Առաջնորդներ. Հայրենի հողի չարդարացված զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան