Ատրճանակի սպառնալիքով վերցրել էր գարեջուրն ու ծխախոտը և հեռացել
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն երեկ ուշ երեկոյան զանգել է Քաջազնունու փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ մի երիտասարդ գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ և վերցնելով ապրանքը՝ հեռացել է:
Իրավապահ մարմնաից մանրամասնում են՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ արարքը կատարել է 28-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Կոլտ» տիպի գազային ատրճանակ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: