Մարդ չի կարող էդ աստիճանի անգրագետ լինել. Ադիբեկյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը գրադմամբ արձագանքել է ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե պետք է առարկայական դարձնել Հայոց ցեղասանության զոհերի անունները։
Ա. Ադիբեկյանը գրել է. «Անդոնին ասեք, որ նման ցուցակներ կան, եթե նա կարդալու հետ սեր ունենար ու ցեղասպանության հարցով հետաքրքրվեր, ապա կիմանար, Մուշ հրատարակչությունը դեռ 15 տարի առաջ թողարկել էր "Գործ թիվ 1 500 000" գիրքը, որտեղ անուն առ անուն, գույք առ գույք, հասցե առ հասցե նշված են Ցեղասպանության նահատակների մասին տեղեկատվությունը։
Մարդ չի կարող լինել էդ աստիճանի անգրագետ ու անտեղյակ եթիմ, որ եզություններ դուրս տա»։
Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» եթերում ասել էր.
«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը: Որովհետևը մինչև հիմա մենք անվանական այդ ցանկն էլ չենք կարողացել հավաքել և պետք է կենտրոնանանք այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: Ունենք ցեղասապանության թանգարան, ամեն ինչ ունենք ցեղասպանության հետ կապված՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարևորը պետք է ունենալ այդ միլիոն ու կեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային: Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել: Հիմա պետք է կենտրոնանք, նաև իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը, նաև ցեղաասպանության էդ բացթողումը դարձնել իրականություն:
Պա՞րզ ա չէ, երբ որ ասում ենք միլիոն ու կես հայ է կոտորվել, պետք է միլիոն ու կես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանել, գտնել և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով»:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ խմբակցությունը նեղանում է․ «Գնացել, կպել եք միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերին, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում»
- 44-օրյայի զոհերի անունները չհրապարակած այս ցեղասպանները մտադիր են պարզել ցեղասպանված 1,5 մլն հայերի անուն-ազգանունները. Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան