Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ անօրինական ներգաղթյալներին այստեղ ուղարկելու շուրջ
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն բանակցություններ է վարել Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ, որպեսզի համաձայնագիր կնքի, որը նման է Միացյալ Թագավորության և Ռուանդայի միջև կնքված համաձայնագրին։ Վերջինով փախստականներին Մեծ Բրիտանիայից վտարում են մինչև նրանց ապաստանի հայցերի քննարկումը։ Այդ մասին գրում է Times-ը՝ վկայակոչելով բրիտանական արտաքին գործերի նախարարության գաղտնազերծված փաստաթղթերը։
«Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ՛Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ Ռուանդայի միգրանտների արտաքսման սխեման կրկնօրինակելու համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է, այս փաստաթղթերի բովանդակությունը կապված է վերջին 18 ամիսների ընթացքում բրիտանական կառավարության աշխատանքի հետ՝ գտնելու երկրներ, որոնք կարող են շահագրգռված լինել Ռուանդայի սխեմայի կրկնությամբ: Այս չորս երկրների հետ աշխատանքն առաջնահերթ ուշադրություն է պահանջում Բրիտանիայից։ Հաղորդվում է, որ քննարկվել է նաև համագործակցություն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան, սակայն նրանք, ըստ բրիտանական իշխանությունների, ավելի քիչ են հետաքրքրված այս համաձայնագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան «միանշանակ հրաժարվել են» մտնել քննարկումների մեջ։ Եթե Բրիտանիան չկարողանա համաձայնության գալ վերևում նշված չորս երկրների հետ, ապա նոր ցուցակը ներառում է Կաբո Վերդե, Սենեգալ, Տանզանիա, Տոգոն, Անգոլան և Սիերա Լեոնեն։
Հաղորդվում է նաև, որ Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցություններում առաջընթաց չկա Ռուանդայի համաձայնագրի հետ կապված շարունակական խնդիրների պատճառով, սակայն կառավարությունը հուսով է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Ռուանդայի ծրագիրը գործարկվի:
Հարակից հրապարակումներ`
- Արցախցիները դասական առումով փախստականներն են և պետք է օգտվեն իրենց վերադարձի իրավունքից. Սահակյան
- Ավելի քան 60 միգրանտներ խեղդվել են Լիբիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով
- Իտալիայի միգրանտների ընդունման կենտրոնում պայթյուն է որոտացել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան