44-օրյայի զոհերի անունները չհրապարակած այս ցեղասպանները մտադիր են պարզել ցեղասպանված 1,5 մլն հայերի անուն-ազգանունները. Ղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» եթերում ասել է:
«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը: Որովհետևը մինչև հիմա մենք անվանական այդ ցանկն էլ չենք կարողացել հավաքել և պետք է կենտրոնանանք այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար: Ունենք ցեղասապանության թանգարան, ամեն ինչ ունենք ցեղասպանության հետ կամպված՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարևորը պետք է ունենալ այդ միլիոն ու կեսի ազգանունները՝ որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային: Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել: Հիմա պետք է կենտրոնանք, նաև իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը, նաև ցեղաասպանության էդ բացթողումը դարձնել իրականություն: Պա՞րզ ա չէ, երբ որ ասում ենք միլիոն ու կես հայ է կոտորվել, պետք է միլիոն ու կես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանել, գտնել և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացվա լինի այդ ազգանուններով»:
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ նախագահի աշխատակազմի նախկին նախագահ Էդգար Ղազարյանն արձագանքել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«44-օրյա պատերազմի զոհերի անունները չհրապարակած այս ցեղասպան հանցագործները մտադիր են պարզել Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում 109 տարի առաջվա ցեղասպանության ենթարկված ավելի քանի 1,5 մլն հայերի անուն-ազգանունները»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Մնում է հուսալ, որ իր այդ մեղադրանքները Նիկոլ Փաշինյանը կհնչեցնի Ղազախստանի նախագահի երեսին նայելով։
- Ես մի քիչ խառնել էի, կներեք. Անդրանիկ Քոչարյանը՝ ԳՇ-ի վերաբերյալ իր հայտարարության մասին
- Ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չի հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները․ Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան