Ինչո՞ւ են ոստիկանության բաժին տարվել Antifake-ի աշխատակիցները. Ոստիկանության պարզաբանումը
«Վարչական իրավախախտումն երի վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերման են ենթարկվել ոստիկանության Դավթաշենի բաժանմունք»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեվին ոստիկանությունից՝ պատասխանելով թե ինչո՞ւ են ոստիկանության բաժին տարվել Antifake-ի աշխատակիցները։
«Այս պահին արձանագրություն է կազմվում, հետո կլուծվի վաչական վարույթի հարցը»,-ասացին ոստիկանությունից։
ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածը վերաբերում է Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն.
«Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ հայտնել էր՝ ըստ իր նախնական տեղեկության. պատճառը եղել է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելը։