Բաքոյան. Շուրջ 2600 եզդի կանայք արաբական շուկաներում հանվել են վաճառքի
Ապրիլի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարելու։ Օրակարգում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարել մասին նախագիծն է Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում ցեղասպանության ենթարկված եզդիների հիշատակի օր սահմանելու վերաբերյալ։
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, եզդի խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն ասաց, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նաագծով առաջարկվում է 2014 թ. Սինջարի եզիդիների ցեղասպանության զոհերի հիաշատակի օր նշվի օգոստոսի 3-ին։
«Սինջարի եզդիների հետ տեղի ունեցած ողբերգությունից գերթե 10 տարի է անցնել, ցավոք, եզդիների ցեղասպանությունն ավարտված չէ մինչև օրս։
Մինչ օրս անհայտ է շուրջ 2600-ից ազգությամբ եզդի կանանց և աղջիկների ճակատագրերը, ովքեր արաբական շուկաներում հանվել են վաճառքի։ ԴԱԻՇ-ի կողմից ցեղասպանությունը դեռ շարունակվում է, 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհում դեռևս անվտանգությունն ու անվտանգությունը գերկա խնդիր է ազգակիցներիս համար»,- ասաց Բաքոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վաղ ամուսնությունների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում. Ռուստամ Բաքոյան
- Եզդիները կառուցելու են իրենց երկիրը՝ անկախ նրանից, թե թուրքերին դուր կգա, թե ոչ. Ռուստամ Բաքոյան