Իշխանությունը կարող է մեկ իրավիճակում հայտարարել մեկ բան, հենց հաջորդ քայլին անել ճիշտ հակառակը. Տիգրան Աբրահամյան
«Նույնիսկ այն պարագայում, երբ իշխանությունը գիտի, որ այս կամ այն քարտեզի, կամ իրավական բազայի հետ կապված Հայաստանն այս կամ այն շրջանում ունեցել է առավելություն՝ իշխանության մոտեցումը հետևյալն է՝ Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, իրավական հիմք, որը բարենպաստ է Հայաստանի համար, իսկ իշխանությունը գնում է ադրբեջանական մոտեցումն ընդունելու, որովհետև դրա այլընտրանքը պատերազմն է»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով սահմանազատման հարցող խորհրդարանական փակ քննարկունից ունեցած իր տպավորությունը։
Աբրահամյանն անդրադարձավ նաև կառավարության 2023 թվականի կատարողականին և հայտարարեց, որ այն դրական հնարավոր չէ գնահատել, քանի որ եղել են անցանկալի անվտանգային իրադարձությունները։
«2023 թվականի այս օրերին Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան էր, որի հետևանքով հեկտարներով հողերը, որոնք տարիներ շարունակ մշակվում էին, վերածվեցին կրակակետերի։
Երբ իշխանությունը խոսում է այն մասին, որ իրենքը պայքարում են ՀՀ-ի ամեն սանտիմետրի համար՝ ասելով, թե հայակական այս կամ այն գյուղը հայկական չէ և դրանք ադրբեջանական են հռչակում, գոնե Տեղ գյուղի համար հայտարարել էին, որ Հայաստան է, բայց պարզվեց, որ նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը գալիս է և այն օկուպացնում է»- ասաց Աբրահամյանը։
Նա հիշատակեց նաև նախորդ տարի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գրծողություններին և որպես դրա հետևանք՝ արցախցիների բռնի տեղահանությունը և Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործությունը։
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ իր թվարկած փաստերը հաշվի առնելով՝ կառավարության ծրագիրը չի կարող բավարար գնահատվել։
«Իշխանությունն իր ստերը կեղծիքը փորձում է հետևյալ ձևով հիմնավորել. երբ ասվում է, որ իրենց նախընտրական կամ կառավարության ծրագրերում տեղ են գտել այս կամ այն դրույթները, որոնք թվում էին թե առաջնահերթություն էին, բայց հետագայում դրանք ոչ միայն անտեսվել են, այլ լրիվ հակառակ գործընթացն է տեղի ունեցել, ինչը, բնականաբար, նշանակում է, որ իշխանությունը ստել է և կեղծիքի են գնացել՝ իշխանությունն այդ ժամանակ փորձում է «պարզաբանում» հնարել, որ իրադարձություններ են տեղի ունենում, իրավիճակ է փոփոխվում և, բանականաբար, այդ իրավիճակում մենք էլ մեր խոստումները չենք կատարում։ Կարծում եմ, որ սա մեր հասարակությանն ուղղված բավականին կարևոր արձանագրում է առ այն, որ իշխանությունը կարող է մեկ իրավիճակում հայտարարել մեկ բան, հենց հաջորդ քայլին անել ճիշտ հակառակը»,-Հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պարի խմբերին առաջարկում եմ մնալ Տավուշում, իսկ Բագրատ Սրբազանը լավ կանի աղոթի մեր երկրի խաղաղության համար. Քոչարյան
- Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան