ՔՊ խմբակցությունը նեղանում է․ «Գնացել, կպել եք միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերին, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում»
«Լսեցի «Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը։ Դուք 20 րոպե լսեցիք ստով և կեղծիքով ողողված տեքստեր, որտեղ Արթուր Խաչատրյանն ապահովեց ճեպազրույցի մանիպուլյացիայի հատվածը, Աննա Գրիգորյանը՝ անգրագիտության։ Նույն բանը, ենթադրում եմ, մեզանից հետո «Պատիվ ունեմ»-ի դեպքում է տեղի ունենալու»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրան շարունակեց նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. «Ափսոս, պետք է շուտ գայի, որպեսզի կանխեի նման դրսևորումները, բայց ամեն մարդ խոսում է այնքան, ինչքան ցանկանում է, հասկանում է»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը խոսելով Ցեղասպանության մասին, նշում է՝ «Մեծ եղեռն» ու «կոտորած» բառերը, ինչո՞վ է դա պայմանավորած, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք ուզում եք ասել, որ Հայաստանի վարչապետը հրաժարվո՞ւմ է ցեղասպանություն բառից, էս ի՞նչ եք ասում, ես խնդրում եմ վերանայեք ձեր մոտեցումը, նման բան չի կարող լինել։
Նման հարց մեր օրակարգում չկա։ Հայաստանի ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, և ներկա իշխանությունների օրոք մի շարք կարևորագույն պրոցեսներ են տեղի ունեցել ցեղասպանության ճանաչման հետ կապված»։
ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանելով հարցին՝ երեկ հարցազրույցի ժամանակ ասել է, որ պետք է առարկայական դարձնել Հայոց ցեղասանության զոհերի անունները, նա պատասխանեց. «Որպեսզի մենք իմանանք՝ միլիոն ու կես մեր հայրենակիցների հասցեները, տեղերը։ Չունենք մինչև հիմա։ Ուզում եմ ազգանուններն արձանագրվի։ Կարող է միլիոն ու կեսից շատ է կամ քիչ է։ Մեր երկիրն ինչո՞ւ մինչև հիմա այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվի։ Դա շատ կարևոր է նաև ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար։ Դրանից վատ մի զգացեք։ Այլ նպատակ ման մի եկեք։ Այլ նպատակ, բացի ազնիվ մղումները, գոյություն չունի»,-ասաց նա։
Հարցին՝ ապրիլի 24-ին բարձրանալով Ծիծեռնակաբերդ՝ իրակա՞ն, թե՞ պատմական Հայաստանում են զգալու, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Մենք քայլելու ենք իրական Հայաստանով՝ չմոռանալով պատմական Հայաստանի մեր ժառանգությունը»։
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ինքը երբեք իրեն պատմական Հայաստանում չի կարող զգալ. «Ես պատմական կերպար չեմ, իրական մարդ եմ, ֆիզիկական գոյություն ունեմ, ես ինձ կարողանում եմ կպնել, դուք էլ կարող եք ինձ կպնել, մենք իրար կարանք դիպչենք։ Մենք իրական մարդիկ ենք և ապրում ենք իրական Հայաստանում՝ 29 հազար 800 քկմ տարածքով, որը ճանաչում է ամբողջ աշխարհը։ Ես ինձ չեմ կարող զգալ մի մասի անդամ, ներողություն, որն իրական չէ, մեղք չեմ ես և իմ հայրենակիցները և բոլորս, երբ զգանք մեզ ինչ- որ մի տարածքի բնակիչ, որի բնակիչը չենք, որը մերը չէ։
Գնացել, կպել եք միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերին, ի՞նչ եք ուզում,
ես չեմ հասկանում։ Սա Հայաստանի Հանրապետությունն է 29 հազար 800 քկմ տարածքով և ես ՀՀ տարածքով քայելիս զգում եմ ինձ իրական քաղաքացի իրական պետություն»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը կարող է մեկ իրավիճակում հայտարարել մեկ բան, հենց հաջորդ քայլին անել ճիշտ հակառակը. Տիգրան Աբրահամյան
- Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան
- 44-օրյայի զոհերի անունները չհրապարակած այս ցեղասպանները մտադիր են պարզել ցեղասպանված 1,5 մլն հայերի անուն-ազգանունները. Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան